Ադրբեջանի 58 քաղաքացիներ համագործակցում են երկրից դուրս գտնվող կրոնական ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների հետ:

 

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

 

Ադրբեջանի միգրացիոն պետական ծառայության պետ Ֆիրուդին Նաբիևի հաղորդմամբ' ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցության մեջ կասկածվող այդ 58 անձանց Ադրեջանի քաղաքացիությունից զրկելու գործընթացի շուրջ վարույթ է սկսվել և բոլորի նկատմամբ դատարանը համապատասխան որոշումներ է կայացրել: