Ստամբուլում ձերբակալվել է Ադրբեջանի երկու քաղաքացի, որոնք մասնակցել են մարտի 20-ին Նիղդե նահանգի Ուլուքըշլա ավանում երկու ոստիկանի և բեռնատարի վարորդի սպանությամբ ավարտված ահաբեկչական գործողությանը: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը: Ահաբեկիչների և իրավապահների միջև փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ժանդարմերիայի 7 աշխատակիցներ:

 

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պարեկային հատուկ ստուգում անցկացվելու ժամանակ միկրոավտոբուսում գտնվող երեք ահաբեկիչները կրակ են բացել ոստիկանների վրա: Նրանք վարորդի հետ միասին առևանգել են այդ տեղով անցնող բեռնատարը և փորձել փախուստի դիմել: Սակայն, իրավապահներին հաջողվել է ձերբակալել հանցագործներին: