ԱՄՆ-ի երեք քաղաքացիներ, այդ թվում՝ Washington Post-ի թղթակիցը, երկու օր առաջ ձերբակալվել են Թեհրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին գրել է հրատարակությունը: Արտաքին քաղաքական բաժնի խմբագիր Դուգլաս Ջելը հայտարարել է, որ թերթը արժանահավատ հաղորդումներ է ստացել հուլիսի 22-ի երեկոյան թղթակից Ջեյսոն Ռեզայանի եւ նրա տիկնոջ ձերբակալման վերաբերյալ:

 

Ռեզայանը Թեհրանում որպես հատուկ թղթակից էր աշխատում 2012 թվականից: Նա ունի Իրանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիություն: Նրա կինը՝ Իրանի քաղաքացուհի, որը դիմում է ներկայացրել ԱՄՆ-ում մշտական բնակության համար, աշխատում էր որպես Արաբական Միացյալ Ամիրայություններում գրանցված National թերթի թղթակից:

 

Ամուսինների հետ միասին ձերբակալվել են նաեւ երկու արտահաստիքային լուսանկարիչներ՝ նույնպես ԱՄՆ-ի քաղաքացիներ: Լրագրողների ձերբակալման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: