Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորումը, որը վերջին տարիների ընթացքում զինված պայքար է մղում ընդդեմ Նիգերիայի կառավարության, շարունակում է իր օրենքները սահմանել օկուպացված տարածքներում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Փախստականների խոսքով՝ գրոհայիններն անվանափոխում են գրաված քաղաքները:
Այսպիսով՝ քաղաքներից մեկն ստացել է «իսլամի քաղաք» անվանումը: Ականատեսների խոսքով՝ զինյալներն այրել են բոլոր եկեղեցիները, իսկ փողոցները հսկվում են զինված ծայրահեղականների կողմից: