Եվրամիությունը կազմել է վտանգավոր ապրանքների ցանկ, որում, ի թիվս այլ իրերի, ընդգրկվել է սպինները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին ասվում է 2017 թվականի զեկույցում, որը հրապարակել է կասկածելի ապրանքների մասին եվրոպական արագ արձագանքման համակարգը:
Զեկույցում նշվում է, որ սպիններները, հատկապես լուսարձակող մոդելները, կարող են վնասել երեխաներին: Լուսարձակվող սպինների կոճականման մարտկոցները կուլ տալու դեպքում երեխայի մոտ ներսում կարող են այրոցներ առաջանալ: Երեխաների համար վտանգ են ներկայացնում նաև խաղալիքի հեշտությամբ մասնատվող մասերը: