Նախագահի պաշտոնում առաջադրվող ցանկացած թեկնածուի կողմնակիցների ուրախությունը պետք է արտահայտվի առաջին հերթին հայրենասիրական գիտակցությամբ և երկրորդ' սահմանված օրը ընտրատեղամասերում ընտրողների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:

 

Բաշար ալ Ասադը դիմել Սիրիայի բոլոր քաղաքացիներներին՝ կոչ անելով օդում չկրակել ուրախությունն այդ ձևով արատահայտելու համար, ինչպես դա սովորաբար արվում է առանձնահատուկ առիթների դեպքում: «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որտեղ առաջին անգամ Սիրիայի պատմության մեջ անցկացվելու են այսպիսի ընտրություններ»,- նշել է նախագահը:

 

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը երեկ՝ ապրիլի 28-ին, նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ է ներկայացրել Բարձրագույն սահմանադրական դատարան: Եւս 6 թեկնածու առաջադրել են իրենց թեկնածությունները: Նրանք են 1963թ. ծնված Սուսան Ամր ալ Հիդադը' Լաթաքիայից, 1961թ. ծնված Սամիր Ահմադ Մաալան' Կունեյտրայից, 1966թ. ծնված Մուհամմադ Ֆիրաս Յասին Ռուջուհը' Դամասկոսից, 1971թ. ծնված Աբդ աս Սալամ Սալաման' Հոմսից, Ազգային ժողովի պատգամավոր Մահեր Աբդ ալ Հաֆիզը և կառավարության նախկին անդամ Հասան ան Նուրին:

 

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 3-ին: