ԱԺ նախորդ քառօրյային' Գալուստ Սահակյանի ելույթի ժամանակ, ԲՀԿ-ն ողջ կազմով լքեց ԱԺ նիստերի դահլիճը, սակայն այսօր կողմ քվեարկեց վերջինիս' ԱԺ նախագահ դառնալու օգտին:

 

Ազգային ժողովում փակ քվեարկության արդյունքում ԱԺ նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Այս մասին քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո ԱԺ ամբիոնից տեղեկացրեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Գալուստ Սահակյանը հավաքել է 101 ձայն, Հրանտ Բագրատյանը՝ 3 ձայն: Քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

 

ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» քվեարկությանը չեն մասնակցել:

 

Մանրամասները` տեսանյութում (դիտել 5:20-ից)