Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, Նոր Սահմանադրության տեքստը պետք է ստորագրվի և Գերագույն ռադայում համաձայնեցվի մինչև մայիսի 25-ը: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը:

 

«Նոր Սահմանադրության տեքստը պետք է ստորագրվի և Ուկրաինայի խորհրդարանում համաձայնեցվի մինչև 2014 թվականի մայիսի 25-ը: Դրանից հետո անհրաժեշտ է այն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և Ուկրաինայի Սահմանադրական դատարան: Անհրաժեշտ է այդ փաստաթուղթն ստորագրել մինչև մայիսի 25-ը, որպեսզի յուրաքանչյուր ուկրաինացի իմանա այն նախագահի ապագա լիազորությունների մասին, որին ինքն ընտրել է»,- ասել է Յացենյուկը:

 

Նա նաև կարևորել է, որ ապագա նորացված Հիմնական օրենքն ստորագրեն առանց բացառության բոլոր քաղաքական ուժերը: