Դուբայի միջազգային օդանավակայանն արտասահման փոխադրված ուղեւորների թվով դարձել Է աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանը՝ առաջ անցնելով Լոնդոնի Հիթրոուից: Գրել Է The Wall Street Journal թերթը:
Այդ փաստը խոսում Է այն մասին, թե որքան սրընթաց Է եղել Emirates Airline-ի կողմից կատարվող փոխադրումների աճը ավիաընկերության գոյության 30-ից Էլ պակաս տարվա ընթացքում, որը բազավորված Է Դուբայում, նշվում Է հոդվածում:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Դուբայի օդանավակայանով անցել Է 18,36 մլն միջազգային ուղեւոր այն դեպքում, երբ Հիթրոուի այդ ցուցանիշը կազմել Է 16,1 միլիոն, վկայում են օդանավակայանի պաշտոնական տվյալները: Աշխարհի չորս առաջատարների շարքում, որոնց թվում են նաեւ Հոնկոնգի եւ Փարիզի օդանավակայանները, հունվար-մարտ ամիսներին Դուբայի օդանավակայանն արձանագրել Է ուղեւորների փոխադրման առավել զգալի աճ՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցելով 11,4 տոկոսով:
Նման աճի հիմնական պատճառը Emirates ավիաընկերության ռազմավարությունն Է, որն Ասիայից ու Ավստրալիայից դեպի Եվրոպա եւ ԱՄՆ ուղեւորների փոխադրումներն իրականացնում Է իր «տնային» օդանավակայանում կանգառներով: Emirates-ի հետ միասին flydubai բյուջետային ավիափոխադրողը, որը նույնպես բազավորված Է Դուբայում, անցյալ տարի այդ օդանավակայանից կատարվող թռիչքների համար ապահովել են 28 նոր ուղղություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: