Ադրբեջանի հյուսիսային Գուբա եւ Խաչմազ շրջանների բնակչությունը զանգվածաբար Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու համար սկսել են փաստաթղթեր ներկայացնել Բաքվում Ռուսաստանի դեսպանատուն: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատունը axar.az-ին հաստատել է փաստը:

 

«Դա Ճիշտ է: Ադրբեջանի քաղաքացիները ցանկանում են Ռուսաստանի քաղաքացիություն ընդունել: Մեզ արդեն մեծ թվով դիմումներ են ներկայացվել: Ներկա դրությամբ հստակ վիճակագրություն չենք կարող տալ, քանի որ թվերը փոխվում են ամեն պահի», -կայքին հայտնել են դեսպանատնից:

 

Քաղաքացիություն ստանալու գործառույթը Ռուսաստանի կողմից հեշտացվելուց հետո Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել էր, թե «Ադրբեջանի ոչ մի քաղաքացի ռուսական անձնագրի վրա աչք չի տնկելու»: Իսկ այսօր, երբ Ադրբեջանի քաղաքացիները զանգվածաբար ցանկանում են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ, ադրբեջանցիների «հայրենասիրության» մեջ համոզված Գուլուզադեն նույն կայքին հայտարարել է. «Ռուսաստանի գոյությունը սպառնալիք է Ադրբեջանի համար»: Գուլուզադեն սեփական իշխանությունն երից պահանջել է «բոլոր կառույցներով գիշեր-ցերեկ պայքար տանել այդ սպառնալիքի դեմ»: