Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հավանայում հանդիպում է ունեցել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ: Այդ մասին հայտնել են ՌԴ-ի ԱԳՆ-ում՝ ամփոփելով հանրապետություն նախարարի այցի արդյունքները:
«Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարին ընդունել է Կուբայի Պետական խորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն, նա նաեւ բանակցություններ է վարել հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսի հետ,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:- Ոչ պաշտոնական զրույց է տեղի ունեցել կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ»:
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Կուբայի ղեկավարությունը «հավաստել է իր աջակցությունը Ռուսաստանի դիրքորոշմանը Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ, կտրականապես դեմ է արտահայտվել «երկակի ստանդարտներին»եւ պատժամիջոցներին», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: