Չինաստանը տնտեսության չափերով Միացյալ Նահանգներից կարող է առաջ անցնել արդեն այս տարի: Ինչպես տեղեկացնում է Financial Times թերթը:

 

Հրատարակության կանխատեսումը հիմնվում է Համաշխարհային բանկի տնտեսագետների նոր հետազոտության վրա, որի համաձայն' ԱՄՆ-ը աշխարհի խոշորագույն տնտեսության կարգավիճակը կարող է կորցնել մի քանի տարի ավելի շուտ, քան դա ավելի վաղ ենթադրվում էր:

 

Փորձագետները տարբեր երկրներում համեմատել են գնողունակությունն այսպես կոչված «կյանքի իրական արժեքի» տեսանկյունից, գործոն, որը թույլ է տալիս մեծ ճշգրտությամբ գնահատել տարբեր էկոնոմիկաների աճի տեմպերը:

 

ԱՄՆ-ը աշխարհի ամենախոշոր տնտեսությունն է մնում 1872 թվականից, երբ Միացյալ Նահանգներն առաջ անցավ Մեծ Բրիտանիայից: Մինչ այժմ տնտեսագետների մեծամասնությունն այն կարծիքին էր, որ Չինաստանը կկարողանա ԱՄՆ-ից առաջ անցնել 2019 թվականից ոչ շուտ: