Movistar ընկերությունն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների մասնակցությամբ հոլովակ է նկարահանել, որտեղ ֆուտբոլիստները հանդես են եկել տարբեր մասնագիտություններով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով' հոլովակը նպատակ ունի ֆուտբոլիստներին ցույց տալու, թե ինչպես են աշխատում հասարակ երկրպագուները, ինչպես նաև շահադրդել այն իսպանացիներին, ովքեր աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեն:

Նշենք, որ Movistar-ն Իսպանիայի հավաքականի պաշտոնական հովանավորն է:

Տեսահոլովակում նկարահանվել են Ինյեստան, Ալոնսոն, Ռեյնան և այլք:

Տեսանյութը՝ այստեղ: