Ստորև ներկայացվնում ենք ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցը' ուղղված նորանշանակ վարչապետին: Պատգամավորը խնդիրը բարձրացրել է խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ.
Դեռևս Ազգային Ժողովի 4-րդ և 5-րդ գումարումների ժամանակ, իմ կողմից բարձրացվել է Կոնդ թաղամասի բնակիչների անորոշ կարգավիճակի հարցը:
2006 թվականի նոյեմբերից, երբ թաղամասը ճանաչվեց հանրային գերակա շահ հանդիսացող գոտի, սկսվեցին առանց այն էլ բնակարանային ծանր պայմաններում բնակվող կոնդեցիների խնդիրները:
2008 թվականի կառավարության 168 Ն որոշմամբ մեկնարկեց իրացման աշխատանքները, և ինչպես բուռն տեմպով մեկնարկեցին, այդպես էլ կանգ առան, սակայն տասնյակ ընտանիքներ, ովքեր սեփականության իրենց իրավունքը հանձնել էին շինարարություն իրականացնող ընկերությանն ու արդեն տեղահանվել էին՝ հայտնվեցին անորոշ կարգավիճակում:
Մինչ օրս անորոշ է թաղամասի հետագա ճակատագիրը, որի բնակիչները շարունակում են ապրել անմարդկային սոցիալական և բնակարանային պայմաններում:
Անորոշ է նաև այն բնակիչների ճակատագիրը, ովքեր զրկվել են իրենց բնակարաններից և տարիներ շարունակ ստիպված են վարձով բնակվել, ընդ որում, վարձավճարները, որոնք կառուցապատող ընկերությունը պարտավորվել է վճարել յուրաքանչյուր ամիս հաճախ անում է ուշացումներով՝ խախտելով ստանձնած պարտականությունները:
Եվ՛ թաղամասի բնակիչները, և՛ պայմանագիր կնքած քաղաքացիները՝ դիմել են տարբեր պատկան մարմիններին, սակայն կոնկրետ սպառիչ պատասխան չեն ստացել և խնդիրներին լուծումներ չեն տրվել, որը բերել է ավելի խորը անվստահության և հիասթափության:
Դուք որպես կառավարության նորանշանակ ղեկավար, բայց լավատեղյակ լինելով կոնդեցիների խնդրին, ինչ՞ մեխանզիմներ եք առաջարկում հարցի կարգավորման և Կոնդի բնակիչների և արդեն բնակարաններից զրկված քաղաքացիների օրհասական խնդիրները լուծելու համար: