Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր մարմնի անդամների հետ քննարկել է Սիրիային և տեղի հայ համայնքին առնչվող հարցերը։
Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհուրդը ներառում է ներկայացուցիչներ Միացյալ նահանգներից, Եվրոպայից, Միջին Արևելքից և այլ շրջաններից։ Ա յն գտնվում է Լիբանանում, իսկ մարմնի տարեկան հանդիպումները անցկացվում են Բեյրութում։
Այցելության համար առիթ է հանդիսացել Սիրայի ներկա դրությունը և, հատկապես, հայ համայնքի առջև ծառացած դժվարությունները քննարկելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները խոսել են Հայաստան-սփյուռք համագործակցության և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ծրագերերի և աշխատանքների մասին։
Վեհափառ հայրապետը բարձր է գնահատել Հայ ավետարանական եկեղեցիների և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միջև առկա գործակցությությունը։ Նա նաև կարևորել է «Հայկազյան» համալսարանի գործունեությունը և, մասնավորապես. հայ ուսանողների նկատմամբ ցուցաբերած հոգածությունը։