Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 24-ին հանդիպել է Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իգնատիոս Աֆրամ Բ-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կլիկիայի Հայոց կաթողիկոսարանի տեղեկատվության և հաղորդակցության բաժնից, հոգևոր առաջնորդները քննարկել են Միջին Արևելքի և մասնավորապես Սիրիայի ու Իրաքի քրիստոնյա համայնքների դիմագրաված դժվարությունները, առաջիկա ամիսներին տեղի ունենալիք միջեկեղեցական միջազգային համագումարները, ինչպես նաև Արևելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական երկխոսություններին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Մայր Տաճարի լուսարարապետ Փառեն վարդապետ Վարդանյանը և դպրեվանքի տեսուչ, հոգեշնորհ տեր Թորգոմ վարդապետ Տոնոյանը:
Ասորի եկեղեցու կողմից հանդիպմանը մասնակցել են պատրիարքական ընդհանուր փոխանորդը և պատրիարքի գավազանակիրը: