Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բախումներ են սկսվել ոստիկանության եւ Աշխատավորների օրվա' մայիսի 1-ի կապակցությամբ երթի դուրս եկած քաղաքացիների միջեւ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր 7» լրատվական կայքը: Մայիսմեկյան երթը կազմակերպել են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, Կոմունիստական եւ Քրդական կուսակցությունները:

 

Երթի մասնակիցները ոստիկանների վրա քարեր եւ դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Ներկա դրությամբ' ոստիկանությունը շրջափակել է Թաքսիմ հրապարակ տանող բոլոր ճանապարհները:

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ արգելվում են Թաքսիմ հրապարակում բոլոր տեսակի զանգվածային երթերն ու բողոքի ակցիաները: