Ինչպես գրում է թուրքական Hüriyyet պարբերականը, Ստամբուլում մայիսմեկյան ցույցը ցրելու ժամանակ ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել նվազագույնը 4 մարդ:

Չնայած իշխանությունների կողմից դրված արգելքին՝ հազարավոր աշխատավորներ, արհմիության և ձախակողմյան ակտիվիստներ հավաքվել էին կենտրոնական Թաքսիմ հրապարակում, ուր պատրաստվում էին ցույց կազմակերպել:

Այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցուցարարներից պահանջել է ցրվել, և նրանք չեն եթարկվել, իրավապահ մարմինների կողմից գործի են դրվել ռետինե մահակներ, արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: Սակայն, այդուհանդերձ, ցուցարարները չեն ցրվել, այլ ծեծկռտուքի մեջ են մտել ոստիկանների հետ:

Իշխանությունները հայտարարել են, որ ցույցը չի արտոնագրվել ղեկավարության կողմից՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ուստի քաղաքացիների հավաքվելը հրապարակում անօրինական բնույթ է կրել: