Թուրքիայի քաղաքներում վերջին օրերին բռնկված արյունալի բախումներից հետո իրավիճակը հանդարտվում է: Ցուցարարները դեռևս շարունակում են մնալ փողոցներում, սակայն մարդկանց կուտակումները խաղաղ բնույթ են ստացել. մարդիկ ճամբարներ են խփել, գրքեր են կարդում և համերգներ կազմակերպում:

Մեզ սնունդը այստեղ անվճար են բաժանում, մարդիկ իրենք իրենց տներից բերում են, զուգարաններ են դրել, մենք էլ հավաքում ենք աղբը, սակայն մենք չենք պատրաստվում հեռանալ այստեղից, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել. РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ցուցարարներից մեկը:

Ինչպես գրում է գործակալությունը' հղում կատարելով թուրքական TGRT հեռուստաընկերությանը, ոմն թուրք գործարար, ով նախընտրել է անհայտ մնալ, իր հաշվին զուգարաններ է տեղադրել հրապարակում: Հոգևոր երաժշտության անսամբլի երաժիշտները համերգ են կազմակերպել, որը շատ ջերմ է ընդունվել հավաքվածների կողմից: