Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնում է, որ Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում մարտեր են ընթանում: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարի Facebook-յան էջը:

 

«Շարժվում ենք Կրամատորսկ... Մարտեր են ընթանում»,-Facebook-յան իր էջում գրել է Ավակովը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ իր վերահսկողության տակ է վերցրել Կրամատորսկի օդանավակայանը և քաղաքի շուրջ տեղակայված բոլոր անցակետերը:

 

Հիշեցնենք, որ Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի մուտքի մոտ այս գիշեր տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել մոտ 30 մարդ: