Ինչպես հայտնում է ria.ru-ն, Սլավյանսկի մատույցներում մարտեր են ընթանում՝ զրահամեքենաների և նռնականետների կիրառմամբ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

 

«Սլավյանսկի մոտ հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլ է ընթանում, ինտենսիվ հրաձգություն, իսկ Սլավյանսկի, Կրամատորսկի, Կրասնի Լիմանի բնակչությանը խնդրանք և կոչ է արվել տնից դուրս չգալ»,- Facebook-յան իր էջում գրել է Ավակովը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևի անվտանգության ուժերը ոչնչացրել էին աշխարհազորայինների մի քանի անցակետ: