Տալինում մայիսի 4-ին տեղի են ունեցել Էստոնիայում նախագահական ուղիղ ընտրություններ անցկացնելու կոչով ակցիաներ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ակցիան, որին մասնակցել է մոտ հարյուր մարդ, կազմակերպվել է Էստոնիայի ընդդիմադիր ուժերի կոցմից: Ցուցարարները նախագահին կոչ են անում ընդունել ժողովրդի առաջարկը և փոփոխություն կատարել երկրի Սահմանադրության մեջ, ինչը հնարավորություն կտա երկրի նախագահ ընտրել համաժողովրդական քվեարկության միջոցով:

 

Ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ նախորդ տարի ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանում հանդես է եկել նման առաջարկով, սակայն պատգամավորների մեծամասնությունը մերժել է այն: Ցուցարաները գտնում են, որ իրենց առաջարկած փոփոխությունը ժոովրդին լրացուցիչ հնարավորություն է տալիս մասնակցելու պետության համար կարևորագույն որոշումների կայացման գործին:

 

Էստոնիայի նախագահին այժմ խորհրդարանն է ընտրում: Երկրի ղեկավարն ընտրված է համարվում այն դեպքում, եթե նրա օգտին քվերակում է խորհրդարանի երկու երրորդը: Եթե թեկնածուներից ոչ մեկը չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա անց է կացվում ընտրությունների երկրորդ փուլը: