Ուկրաինայի Դոնեցկի մարզի Դերժինսկի քաղաքում անհայտ խմբավորման և դաշնայնացման կողմնակիցների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում զոհվել է մեկ մարդ, ևս մոտ 10-ը' վիրավորվել է: Այս մասին ասվում է Դոնեցկի շրջանի ՆԳՆ Գլխավոր վարչության կայքում արված հայտարարության մեջ:

 

«Միջադեպի արդյունքում զոհվել է միջադեպի մասնակիցներից մեկը, մոտ 10 մարդ դյուրավառ հեղուկների արդյունքում ստացել է ծանր վնասվածքներ և հոսպիտալացվել»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Օդեսա քաղաքում մայիսի 2-ին ռուսամետ ակտիվիստների և Ուկրաինայի միասնության կողմնակիցների միջև տեղի էին ունեցել բախումներ, ինչի հետևանքով 46 մարդ էր զոհվել: Զոհերի մեծ մասի մարմինները հայտնաբերվել էին արհմիությունների շենքում, որտեղ հրդեհ էր տեղի ունեցել: