ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կհանդիպի սիրիական ընդդիմության ղեկավար Ահմադ ալ Ջաբրայի հետ, ով ներկայումս գտնվում է Վաշինգտոնում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի ու այլ պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով։ Այս մասին հայտնում է ria.ru-ն' վկայակոչելով «Ֆրանս Պրեսսը»:

 

«Մենք ակնկալում ենք, որ նախագահը կհանդիպի նրա հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Ըստ «Ֆրանս Պրեսսի»՝ Օբամա-Ջաբրա հանդիպումը կարևոր է այն առումով, որ հունիսին Սիրիայում կայանալու են նախագահական ընտրություններ, որոնց մասնակցող, գործող նախագահ Բաշար ալ Ասադը երկիրը կառավարում է 2000 թվականից ի վեր: