Հայաստանի կառավարությունը կառաջարկի ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ 2014 թվականի մայիսի 12-ին, ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 8-ի նիստի օրակարգում:

 

Արտահերթ նիստի օրակարգում կընդգրկվի 29 հարց, դրանց թվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: