Հայաստանի կառավարությունը կառաջարկի ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ 2014 թվականի մայիսի 12-ին' ժամը 12:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են անհետաձգելի համարված մի շարք նախագծեր, որոնց քննարկումը հրատապ է:

 

Արտահերթ նիստի օրակարգում կընդգրկվի 29 հարց, դրանց թվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: