Անհայտ անձինք Դոնեցկում անցած գիշեր ոչնչացրել են հռչակված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կարգավիճակի շուրջը հանրաքվեի անցկացման համար նախատեսված շուրջ 1 միլիոն քվեաթերթիկներ: Այս մասին հայտնել Է Դոնեցկի միլիցիան:

 

Ըստ ականատեսների տեղեկատվության՝ անհայտ անձինք ներխուժել են տպարանի շենք եւ ոչնչացրել 800 հազար քվեաթերթիկ, որոնք ֆեդերալացման կողմնակիցների պատվերով տպագրվել Էին մայիսի 11-ի հանրաքվի անցկացման համար: Բացի դրանից, շարքից հանվել են տպագրական սարքավորումները:

 

Համանման դեպք Է տեղի ունեցել նաեւ Դոնեցկի մեկ այլ տպարանում, որտեղից անհայտ անձինք հափշտակել են շուրջ 300 հազար քվեաթերթիկ եւ նույնպես վնասել են տպարանի սարքավորումները:

 

Միլիցիան հայտնել Է, թե ականատեսների վկայությունների համաձայն՝ հարձակումը կատարել են «Աջ հատված» ծայրահեղական կազմակերպության արմատականները:

 

Չարագործները փախել են Դնեպրոպետրովսկի տարածաշրջանի գրանցման պետական համարանիշեր ունեցող սպիտակ գույնի Volkswagen միկրոավտոբուսով եւ նույնպես դնեպրոպետրովսկյան համարանիշերով արծաթագույն Mazda միկրոավտոբուսով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: