Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կմեկնեն Բրազիլիա' Աշխարհի առաջնությանը:
Գերմանիայի ազգային թիմի կազմում հանդես կգան հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ' Մանուել Նոյեր («Բավարիա»), Ռոման Վայդենֆեհլեր («Բորուսիա»), Ռոն-Ռոբերտ Ցիլեր («Հանովեր»)
Պաշտպաններ' Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Էրիկ Դուրմ («Բորուսիա»), Քևին Գրոսկրոյց («Բորուսիա»), Բենեդիկտ Հյովեդես («Շալկե»), Մատս Հումելս («Բորուսիա»), Մարսել Յանսել («Համբուրգ»), Ֆիլիպ Լամ («Բավարիա»), Պեր Մերտեզակեր («Արսենալ»), Շկոդրան Մուստաֆի («Սամպդորիա»), Մարսել Շմելցեր («Բորուսիա»), Մատիաս Գին տեր («Ֆրայբուրգ»),
Կիսապաշտպաններ' Լարս Բենդեր («Բայեր»), Յուլիան Դրեքսլեր («Շալկե»), Մաքս Մայեր («Շալկե»), Մարիո Գյոտցե («Բավարիա»), Լեոն Գորեցկա («Շալկե»), Անդրե Հան («Աուսբուրգ»), Սամի Խեդիրա («Ռեալ»), Թոնի Կրոս («Բավարիա»), Մեսութ Օզիլ («Արսենալ»), Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա»),
Հարձակվողներ' Թոմաս Մյուլլեր («Բավարիա»), Միրոսլավ Կլոզե («Լացիո»), Լուկաշ Պոդոլսկի («Արսենալ»), Մարկո Ռոյս («Բորուսիա»), Անդրե Շյուրլե («Չելսի»), Քևին Ֆոլանդ («Հոֆենհայմ»):
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կկայանա Բրազիլիայում հունիսի 12-ից հուլիսի 13-ը: Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն ընդգրկվել է G խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Գանայի և ԱՄՆ-ի թիմերի հետ: Գերմանացիներն առաջին հանդիպումը կանցկացնեն Պորտուգալիայի հետ' հունիսի 16-ին: