Բելառուսական «Բելշինայի» կիսապաշտպան Ֆակունդո Զամարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտարարել է «Բելշինայի» մենեջեր Սերգեյ Նովիկովը:

«Վաճառել պետք է երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերները: Մենք ունենք նման խաղացողներ' Տորես, Ֆամայե, Զամարյան: Ի դեպ, բանակցել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նրան շուտով անձնագիր կտրամադրեն ու կհրավիրեն հավաքական»,- Tribuna.com-ի փոխանցմամբ՝ ասել է Նովիկովը: