ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ոստիկանները գնդակահարել են 93-ամյա Փերլի Գոլդենին՝ իր իսկ տանը, հայտնում է CNN-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին, երբ սպանվածի ազգականներից մեկը ոստիկանություն է զանգել ու հայտնել, որ տարեց կինը սպառնում է զենք կիրառել: Ոստիկանությունից հայտնել են, թե կրակել են, քանի որ կինը հրաժարվել է զենքը վայր դնել:
Ոստիկան Ստեֆեն Սթեմը մանրամասնել է, որ 3 անգամ կնոջը խնդրել է զենքը վայր դնել, հրաժարվելուց հետո 3 անգամ կրակել է նրան: Կինը մահացել է մերձակա հիվանդանոցում:
Հարևաններն ասել են, որ Գոլդենը բարեհամբույր կին էր, երբեք չէր կրակել իր զենքից: Այս գործն այժմ կդիտարկի ատենակալների դատարանը: Քաղաքային խորհուրդը հնարավոր է դիսցիպլինար պատիժ կիրառի կրակած ոստիկանի նկատմամբ: