Իշխանությունից դուրս գտնվող հատվածում տիրող ներկայիս իրավիճակը կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ հատվածական, քաղաքացիական կամ արտահամակարգային, ոչ կուսակցական ընդդիմությունը կամ դիմադրությունը հաղթեց կուսակցական ընդդիմությանը: Ընդ որում, հաղթեց ոչ թե այն պատճառով, որ նպատակաուղղված կռիվ էր տանում հաղթանակի հասնելու համար, այլ որովհետև պարտվողները ժամանակի հետ արագ մարգինալացան՝ ՀԱԿ-ը, կամ այդպես էլ չկարողացան ժամանակի ու տարածության մեջ գտնել սեփական տեղն ու ինքնությունը՝ ԲՀԿ-ն:
Արդյունքում ստացվեց մի իրավիճակ, որն արտաքնապես տհաճ է: Տհաճ, քանի որ իշխանությունը «քաղաքական դաշտում» չունի մրցակից, որպեսզի գոնե մի քիչ կասկածի սեփական հաղթանակի վրա: Տհաճ, որովհետև անկախ Տեր-Պետրոսյանի ու Ծառուկյանի քաղաքական որակներից, նրանց հանդեպ ունեցած մոտեցումներից, նրանց մասնակցությունը ընտրություններին ասենք առնվազն կզսպեր Շարմազանովի և նրա կուսակիցների վստահ ու հպարտ կեցվածքով արված հայտարարությունները ընտրությունների արդյունքների մասին:
Ընդ որում, մի հետաքրքրական պահ կա հանրապետականների ինքնաբավության մեջ՝ այն ըստ էության սպառում է միայն Սերժ Սարգսյանի «ձեռքբերումները»: Օրերս Ազատություն ռադիոկայանին տված մի փոքր հեռախոսազրույցի ընթացքում Պարույր Հայրիկյանը շատ դիպուկ բնութագրեց իշխանության իրավիճակը՝ ասելով , որ Սերժ Սարգսյանին հաջողվել է լեգալ ու ոչ լեգալ միջոցներով մի քանի պաշտպանական գծերով վերցնել իշխանությունը, ու շեշտեց, որ ոչ թե Հանրապետականը, այլ Սերժ Սարգսյանը: Ու Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի դաշտում չլինելը, ընդհանրապես քաղաքական դաշտի արդեն գրեթե կատարյալ տիրապետումը հենց Սերժ Սարգսյանի առանձին շրջանակի, ոչ թե հանրապետականի «ձեռքբերումն» են: Սա ուղղակի՝ քաղաքական տհաճության իմաստով:
Վերադառնանք ընդդիմության դաշտում տիրող իրավիճակին: Այս պահին այդ տհաճ իրավիճակը բնութագրվում է նրանով, որ իշխանությանը որևէ կերպ գոնե ցնցելու ունակ թեկնածու չկա: Մեծ հաշվով այդպես է: Եթե իհարկե նույն ազատ մնացած դաշտը չկոնսոլիդանա բոյկոտի գաղափարի շուրջ: Դա ըստ էության կլինի սառը ցնցուղ Սերժ Սարգսյանի համար, որովհետև հինգ տարվա աշխատանքը՝ վերընտրվել լեգիտիմ ու որոշակի ստանդարտների համապատասխան, ջուրը կլցվի:
Խնդիրը թերևս այն է, որ սա Հայաստանում առաջին նախագահական ընտրություններն են լինելու, որտեղ ինտրիգն ըստ էության բացակայում է: Դա առայժմ գնահատվում է որպես բացասական հատկանիշ, քանի որ նախագահական ընտրությունների հետ կապվող փոփոխությունների հույսը Հաայաստանում միշտ ուղեկցվել է ինտրիգներով: Ինտրիգների առկայությունը դարձել է յուրատեսակ ցուցիչ քաղաքական արդյունավետության համար, ու ստացվել է այնպես, որ ընդդիմությունն է այն ուժը, որը ոչ թե ռացիոնալ քաղաքական ու իրավական գործընթացներով անցնելու պատրաստակամություն ու կարողություն ունի, այլ ինտրիգ ստեղծելու հնարավորություն: Մեծ հաշվով, քաղաքական դաշտում ու հանրության մեջ տիրող որոշակի «լճացումն» այս պահին կապված է հենց այն մտայնության հետ, որ ոչ թե ամեն ինչ որոշված է, այլ ամեն ինչ որոշված է առանց ինտրիգների:
Այս իմաստով, առաջիկա ընտրություններն այն սցենարով, որ նախանշվում են, հետաքրքիր նշանակություն կարող են ունենալ: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հնարավորություն կա լսելու ծրագրեր, ոչ թե ինտրիգներ, ու չնայած շատերի կողմից ծրագրեր լսելը համարվում է պարապ զբաղմունք, բայց առաջիկա ընտրապայքարը հենց ծրագրեր լսելուն միտված լավ ժամանակահատված է խոստանում լինել:
Իհարկե, որոշ իմաստով դաշտը շարունակում է իռացիոնալության ոգին պահել, ասենք Վարդան Սեդրակյանի էպոսի, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ուրախություն պատճառող լեզվական նորարարությունների տեսքով: Մյուս կողմից, ճնշում կա նաև խաղից դուրս մնացած «ծանրքաշայինների» կողմից, որոնք իշխանությունից դուրս գտնվող դաշտի ակտիվությունը բնութագրում են կամ պրոիշխանական, կամ էլ առաջ են քաշում այն թեզը, որ բոլորին պարզ է, որ Սերժ Սարգսյանը հաղթելու է, էլ ինչ կարիք կա մասնակցել ընտրություններին:
Սակայն այդ մոտեցումը բավական պրիմիտիվ է ռացիոնալ քաղաքականության տեսանկյունից, որովհետև այդ սկզբունքով ընտրություններում միշտ պետք է առաջադրել մի հոգու՝ նրան, ով միշտ «մեկ է հաղթում է»: Ի վերջո, ընտրությունների սահմանված նպատակը հաղթանակն է, բայց սեփական քաղաքական հայտը ներկայացնելն էլ պակաս կարևոր չէ, այդ թվում հետագա հաղթանակի համար: Ու ամենակարևորը՝ հանրության մոտ քաղաքականության ընկալման փոփոխության գործընթաց է ընթանում, վերը նշված մի քանի ասպեկտներով ՝ ծրագրայնություն ու ռացիոնալություն, ինտրիգների ու ապոկալիպտիկ սցենարների փոխարեն:
Այս իմաստով, առաջիկա նախագահական ընտրությունները կարող են թվալ ու մեկնաբանվել որպես «լոքշ» ընտրություններ: Հայաստանում տիրող քաղաքական որոշակի ընկալումների իմաստով ընտրությունները հենց այդպիսին են, ու հենց այդ իմաստով էլ տարբեր են ու բեկումնային մյուս «ոչ լոքշ» ընտրությունների ֆոնին:
«Լոքշը» հաղթում է ինտրիգներին
13:10 - 10.Հունվար.2013
Աղբյուր՝
Lragir.am
Առաջարկում ենք նաև
21/02/15 09:55
«Ժողովուրդ». Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան. Քաղաքական բացահայտ բազար՝ Ցեղասպանության քողի տակ
02/02/13 10:28
Սերժ Սարգսյանի «փիարն» ու Լևոն Տեր-Պետրոսյանի հակաքարոզը ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի մատուցմամբ
25/01/13 23:07
Երեք նախագահների ժողովուրդը
25/01/13 16:08
Սերժ Սարգսյանի համար կնկարեն 60%-ի մոտ ձայն,Րաֆֆիին` 24...
23/01/13 11:26
«Բերմուդյան եռանկյունուց» դեպի քաո՞ս...
23/01/13 09:18
Ինչը լավ կանեին երեք նախագահները
19/01/13 16:38
Սերժ Սարգսյանի շնորհակալական խոսքը Ռոբերտ Քոչարյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)
17/01/13 16:01
Ինչն է միավորո՞ւմ Տեր-Պետոսյանին, Քոչարյանին ու Սարգսյանին
15/01/13 13:12
Ռոբերտ Քոչարյանի «կարդիոգրաման»
05/02/13 19:32
Նախագահական աստղագուշակ
03/02/13 16:30
ՀԱԿված եմ մտածել, որ նախանձը դառնում է քաղաքական կատեգորիա
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան