Ազգային ժողովում այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հնարավոր հանդիպմանը և դրա հնարավոր ազդեցությանը:
Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ ինքը որևէ նման տեղեկություն չունի, որ այդ հանդիպումը կայացել է:
Հարցին, թե հնարավո՞ր, որ ԲՀԿ-ի հապաղումը, հանրահավաքների հետաձգումը կապված էր Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հնարավոր հանդիպումով, Լևոն Զուրաբյանն ասաց. «Նման հանդիպում եղե՞լ է: Ես ոչ մի հաստատում ոչ մեկի կողմից չունեմ և ընդհանրապես չեմ ցանկանում զբաղվել մամուլի չհիմնավորված սպեկուլյացիաներով: Ես բացարձակապես նման որևէ ինֆորմացիա չունեմ, ոչ մի հաստատում՝ ոչ մի վստահելի աղբյուրից: Ես չեմ ցանկանում քննարկել անվստահելի աղբյուրներ կամ անվստահելի տեղեկություններ»: