«Մեր թղթակցին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաշին օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այցելել է նախագահական նստավայր: Մեր թղթակիցը Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին խնդրել է' հաստատել կամ հերքել սույն լուրը, վերջինս ասել է, թե դա չի համապատասխանում իրականությանը: Լավատեղյակ աղբյուրը, սակայն, անձամբ է ականատես եղել, թե ինչպես է Ծառուկյանը մուտք գործում Բաղրամյան 26: Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանն իր ծառայություններն է առաջարկել Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին նշանակված ընտրություններում եւ ինչ-ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդների միջեւ: Նշել ենք, որ այս օրերին էլ բազմաթիվ ԲՀԿ-ականներ պարբերաբար այցելում են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ տեղակայված Է Սերժ Սարգսյանի գլխավոր նախընտրական շտաբը»:
«Հայկական ժամանակը»: