Այսօր Հաղթանակի զբոսայգում մեկնարկած տոնական միջոցառման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի հայտարարությանը, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը (Հանրապետական կուսակցության գրասենյակի հասցեն): Այս մասին գրում է Panorama.am-ը: «Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, նկատի է ունեցել, որ այնտեղ՝ այդ փողոցում, գծանշաններ պետք է արվեն, երևի փակված կլինի, ուրիշ կողմով պիտի գնան»,- ասաց ոստիկանապետը:
Լրագրողի հարցին, թե ինչ է նկատի ունեցել ավելի վաղ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասելով, թե վարչապետի ու նախագահի պաշտոններին հավակնողներն անցնում են Մելիք Ադամյան փողոցով, Գասպարյանն արձագանքեց. «Այս դեպքում նկատի է ունեցել, որ գծանշանները կբացեն, կանցնեն առաջ»:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: