Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:
Նիստում որոշվել է, որ մեծ արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին' ժամը 12:00-14:00-ը, Արամ Խաչատրյան համերգասրահում, հուղարկավորությունը' նույն օրը, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանն իր մահկանացուն կնքել է 2014 թ. ապրիլի 24-ին կյանքի 86-րդ տարում: