Հետազոտողները հաստատում են, որ Սիրիայի տարբեր քաղաքներում պատերազմի սկզբից մինչև 2014-ի մարտը մասամբ վնասվել կամ քանդվել են 420 հնագիտական վայրեր ու կառույցներ, որոնց թվում' նաև եկեղեցիներ ու մզիկթներ' մեծամասամբ Հալեպում:
Սիրիայում մայիսի 8-ին զինյալների թիրախն է դարձել Հին Հալեպի «Քարլթոն» պանդոկի պատմական շենքը և պայթյունի պատճառով հիմնովին ավերվել:
Ավելի քան երեք տարի է շարունակվում է սիրիական պատերազմը, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, մահացել է մոտ 130 հազար մարդ, փախստական է դարձել 1 միլիոն մարդ: