Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Մետց քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Տիգրան Ղարամյանը բաժանել է 1-6-րդ տեղերը գրոսմայստերներ Անդրեյ Իստրատեսկուի (Ֆրանսիա), Անդրեյ Վովկի (Ուկրաինա), Վլադիմիր Եպիշինի (Ռուսաստան), Քրիստիան Բաուերի (Ֆրանսիա) և միջազգային վարպետ Սեմի Շոկերի (Եգիպտոս) հետ:

Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանին շնորհվել է երրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Շոկերը: