armsport.am«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չի կարողանալու օգնել իր թիմին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Լիսաբոնում (մայիսի 24) կայանալիք մրցավեճում։

Ինչպես հայտնում է «Marca»-ն, ֆրանսիացին ծնկի շրջանում ցավեր ունի, ինչի պատճառով բաց էր թողել Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Սելտայի» հետ շաբաթ օրը կայացած խաղը։

Նշվում է, որ հարձակվողը չի հասցնի վերականգնվել մինչև «Ատլետիկոյի» հետ նախանշված որոշիչ դիմակայությունը։

Հիշեցնենք, որ առողջական խնդիրների պատճառով եվրագավաթային կենտրոնական հանդիպումը կարող են բաց թողնել նաև «Արքայական ակումբի» մի շարք առաջատար խաղացողներ, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Պեպեն, Անխել Դի Մարիան, Դանիել Կարվախալն ու Ռաֆայել Վարանը։

Լիսաբոնյան եզրափակչում հաստատ չի խաղալու Խաբի Ալոնսոն՝ դեղին քարտերի հետևանքով ունեցած որակազրկման պատճառով։