Չեմպիոնների լիգայի եզրափակչին ընդառաջ ներկայացնում ենք Մադրիդը ներկայացնող երկու ակումբների՝ «Ռեալի» և «Ատլետիկոյի» մասին հետաքրքիր փաստեր:
Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ եզրափակչում միմյանց դեմ կմրցեն մեկ քաղաքի երկու ակումբ:
Ընդհանուր առմամբ, մեկ երկրի երկու թիմ եզրափակչում կպայքարեն արդեն հինգերորդ անգամ: Նման առաջին եզրափակիչը տեղի է ունեցել 14 տարի առաջ, երբ գավաթը խաղարկել են «Ռեալը» և «Վալենսիան», պայքարն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով: Մյուս երեք անգամները միմյանց հանդիպել են իտալական «Միլանը» և «Յուվենտուսը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին», գերմանական «Բավարիան» և «Բորուսիան» (Դորտմունդ):
«Արքայական ակումբը» եզրափակչում կխաղա 2002թ-ից ի վեր առաջին անգամ, իսկ «Ատլետիկոն» իր պատմության մեջ առաջին անգամ: Հաղթանակի դեպքում «Ատլետիկոն» կդառնա Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած 23-րդ ակումբը:
ՉԼ-ի գավաթների քանակով առաջատարը «Ռեալն» է. վերջինս հեղինակավոր այս մրցաշարում հաղթել է 9 անգամ:
Երկու թիմերն էլ իրենց կազմում ունեն ֆուտբոլիստներ, ովքել հաղթել են Չեմպիոնների լիգայում:
«Ռեալի» խաղացողներից այդ հաջողությունը ունեցել են Կրիշտիանու Ռոնալդուն, Չաբի Ալոնսոն և Իկեր Կասիլյասը, «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներից' Դավիդ Վիլյան: