Ուկրաինայում անցկացվող հանրաքվեները փորձել են ձախողել ծայրահեղականների, բանակի և ծանր զրահատեխնիկայի միջոցով, կան զոհեր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Մենք նկատել ենք բնակչության բարձր մասնակցություն հանրաքվեներին, չնայած քվեարկության ընթացքը խանգարող բազմաթիվ միջադեպերին: Ի դեպ, հանրաքվեի ընթացքը ձախողելու փորձերը եղել են ինչպես մարտնչող առանձին ծայրահեղականների, այնպես էլ բանակի, ծանր զրահատեխնիկայի միջոցով՝ օգտագործելով խաղաղ քաղաքացիների դեմ: Այս ամենը հանգեցրել է մարդկային զոհերի»,-հայտնել է Լավրովը:

 

Նշենք, որ ապրիլի 11-ին Դոնեցկում և Լուգանսկում շրջանների կարգավիճակի մասին հանրաքվեներ են անցկացվում, որոնց արդյունքները Կիևի իշխանությունները չեն ճանաչում։