Լիբիայի Բենղազի քաղաքի մերձակայքում մայիսի 11-ին 40 դիեր են հայտնաբերվել: Ինչպես հաղորդում են վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պարզվել է, որ Ռաս ալ Ղազալ ծովափնյա շրջանում հայտնաբերված դիակները 3 օր առաջ խորտակված մակույկի էմիգրանտներն են:
Նրանք անօրինական ճանապաևհով Եգիպտոսից փորձել էին անցնել լիբիական ջրայ ին տարածքով: Լիբիայի ծովային ուժերը նշել են, որ 3 օր առաջ 130 էմիգրանտներ անօրինական ճանապարհով անցնելու ժամանակ մակույկը խորտակվել է լիբիական տարածքում:
Դեպքի հետևանքով 4 մարդ զոհվել էր, ևս 74-ը՝ կորել էին: Հնարավոր էր եղել փրկել նրանցից 52-ի կյանքը: Տեղեկություններ կան, որ էմիգրանտները լիբիական տարածք էին մտել Եգիպտոսի և փորձում էին անցնել Եվրոպա: