Մայիսի 12-ին, ժամը 04.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1977 թ. ծնված Արտյոմ Մ.-ն ինքնաթիռի վայրէջքից մոտ 40 րոպե առաջ իրեն դրսևորել է ագրեսիվ, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի պահանջներին, հարվածներ է հասցրել բորտուղեկցորդին, փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն, և մոտ 40 րոպե տևողությամբ տվել է հայհոյանքներ' դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք օդանավի ամբողջ անձնակազմի նկատմամբ:
Արտյոմ Մ.-ն ժամը 05.25-ին «Զվարթնոց» օդանավակայանի 14-րդ կանգառի շարժական կամրջակի միջից բերման է ենթարկվել գծային բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք: