Պրեմիեր լիգայի 2013/14թ մրցաշրջանի լավագույնն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը:

Պրեմիեր լիգայի 2013/14թ-ի մրցաշրջանի ընթացքում բելգիացի ֆուտբոլիստը մասնակցել է 34 խաղի և հեղինակել 14 գոլ:

Այս ցուցանիշով ֆուտբոլիստը դարձավ լոնդոնյան ակումբի՝ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: Այս մասին տեղեկացնում է անգլիական մամուլը: