ffa.amԻնչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին և 18-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: