Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Արմեն Ղուլարյանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու մասին նախագծին:

 

Ղուլարյանն այդ պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

 

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ղուլարյանը կանցնի մեկ այլ աշխատանքի:

 

Տավուշի մարզպետ կնշանակվի Հովիկ Աբովյանը: