Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնարկել է տարիներ շարունակ մամուլի կողմից արծարծվող մարզպետների փոփոխության գործընթացը: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանից հետո իր պաշտոնին հրաժեշտ է տալու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով Հայաստանի մարզպետներից ամենաերկարն է կառավարել: MediaMall.am-ի տեղեկություններով՝ արդեն կառավարության առաջիկա նիստում կհայտարարվի Ղուլարյանի հրաժարականի և նոր մարզպետի նշանակման մասին: Տավուշի մարզը, ամենայն հավանականությամբ, կղեկավարի ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը, ով այս պահին Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետն է:

Աբովյանը ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից է, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածքային կազմակերպության ղեկավարը, ով մշտապես կարողացել է տարածաշրջանում ՀՀԿ-ի համար ընտրություններին բարձր տոկոս ապահովել: