Վենեսուելայի կարգի պահապանները ձերբակալել են բողոքի ակցիայի 105 մասնակիցների, որոնք Կարակասում փորձում Էին ներխուժել զբոսաշրջության նախարարության շենքը: Այդ մասին մայիսի 15-ին լրագրողներին հայտնել Է Վենեսուելայի ազգային գվարդիայի հրամանատար Մանուել Կուեվեդոն:

 

Ոստիկանության կողմից ձերբակալվածներից 16-ը կանայք են, կան մի քանի անչափահասներ:

 

Ուսանողները նախօրյակին Կարակասի փողոցներ Էին դուրս եկել ավելի վաղ ձերբակալված բողոքավորներին ազատելու պահանջով: Ցույցի ընթացքում ընդհարումներ են սկսվել ոստիկանության հետ:

 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բախումները սկսվել են փետրվարի 4-ին: Անկարգությունների ընթացքում զոհվել Է ավելի քան 40 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: