Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցանկություն ունի մենամարտել այն բռնցքամարտիկների հետ, ում ժամանակին պարտվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը' Աբրահամը:
«Շատ ավելի հավանական է, որ կմենամարտեմ բռնցքամարտիկների հետ, ում ժամանակին պարտվել եմ: Մենեջերս զբաղվում է դրանով»,-ասաց Աբրահամը:
Բռնցքամարտիկը հավելեց, որ սպորտը թողնելուց հետո մարզիչ չի դառնա. «Սպորտը թողնելուց հետո կցանկանայի մնալ այս ոլորտում: Որպես մարզիչ' վստահ եմ, որ չեմ կարող լինել, քանի որ մարզչի աշխատանքն ահավոր ծանր է: Գերմանիայում ազատ ժամանակ քիչ եմ ունենում և սիրում եմ անցկացնել ընկերներիս և ընտանիքիս հետ:
Իսկ հարցին, թե Գերմանիայում կուտակային կեսաթոշակային վճարումներ Աբրահամն անում է, մարզիկը պատասխանեց. «Այնտեղ ես պարտավոր եմ իմ բոլոր հարկերը վճարել: Ամեն ինչ կարող ես անել, բայց եթե հարկ չմուծես, ուրեմն վերջ: Օրինակ, Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը: Այնտեղ ամեն ինչը պետք է օրենքով անես»: