ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ 73 կողմ 2 դեմ և 4 ձեռնպահ քվեարկությամբ:
Նախագծին ձեռնպահ քվեարկեց միայն «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը:
Օրենքի համաձայն, կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը կձևավորվի 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն' 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը' պետությունը:
Նախկին կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: