«Մաքսային կարգավորումների մասին» ՀՀ օրենքը՝ կից փաթեթով, որի նպատակն է համապատասխանեցնել այն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրին, ընդունվեց՝ 70 կողմ, 5՝ դեմ, 0՝ ձեռնպահ ձայնով:

 

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նախքան այդ նշել էր, որ այսօր ԱԺ-ն ևս մեկ անգամ փորձ է անելու մեր անկախությունը վաճառքի դնել. «Ես եկել եմ դրան դեմ արտահայտվելու, քանի որ ՌԴ տնտեսությունը գահավիժում է, ու ՀՀ-ն հիմա պիտի դաշնակցի այդ միության հետ: Մենք որևէ անելիք չունենք այդտեղ. ՀՀ-ին բռնակցելու փորձ անելը ուղղակի անգործություն է: Խոսքեր դժվար է գտնել՝ ձեզ չվիրավորելու համար, սակայն ՀՀ-ն դուք տանում եք կործանման»: